Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Սահմանադրության օրվա ծանուցումը

Սահմանադրության օրվա ծանուցումը
05.07.2024 | 11:07

Ինչպես և ակնկալելի էր, Սահմանադրության օրվա շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ալիևի հերթական պահանջը հայ ժողովրդին հրամցնելու համար։

«Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,-ասել է նա:

«Բոլորիս հայտնի հանգամանքները» Ալիևի երազանքի ցուցակի բաղադրիչներն են, որոնք ՔՊ-ն սիրով իրագործում է։

Իսկ ՀՀ քաղաքացին իրականում ուզում է անվտանգություն ու խաղաղություն, որտեղ իր կենսական իրավունքները կլինեն հարգված, մի բան, որ Ալիևի պահանջները բավարարող Փաշինյանը երբեք չի կարող ապահովել։ Ճիշտ հակառակը՝ հասել է նրան, որ մեր երկիրը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան». սա՛ է Փաշինյանի ամենամեծ «ձեռքբերումը»:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 5550

Մեկնաբանություններ